Նիդեռլանդների իշխանությունները մտադրություն են հայտնել արգելքի տակ դնել փարանջաները։ Այս արգելքը կվերաբերվի հասարակական վայրերում փարանջաների և դեմքն ամբողջովին ծածկող այլ հագուստի կրելուն։ Արգելված հագուստի ցանկում են հայտնվել նաև դահուկային դիմակները: Նման հագուստ կարգելվի կրել հասարակական տրանսպորտում, դպրոցներում, բժշկական և պետական հաստատություններում: Այս մասին հայտնում է bbc-ն:
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն հայտնել է, որ այս օրինագիծը չի կարելի դասել մահմեդականների նկատմամբ խտրականություն, քանի որ խոսքը միայն մահմեդական կանանց հագուստի մասին չէ: