ԱՄՆ պետդեպարտամենտը կհրապարակի նախկին պետքարտուղար և ներկայիս նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության առաջին խմբաքանակը։ Այս մասին տեղեկացրել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնում է, որ կհրապարակվեն 296 նամակ, որոնք ընդգրկում են 2012 թ.–ին Բենգազիում տեղի ունեցած ահաբեկչությանը, որի հետևանքով զոհվել էր Լիբիայում ԱՄՆ դեսպանը։
Մի շարք հայցվորներ դատարան էին դիմել` պահանջելով հրապարակել նամակագրությունը։ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ դրա համար կպահանջվի մոտ կես տարի` մինչև 2016 թ.–ի հունվար։ Սակայն Վաշինգտոնի դաշնային դատարանը չէր համաձայնվել Պետդեպարտամենտի առաջարկի հետ և հանձնարարել էր կառույցին հրապարակել նամակները դրանք ստանալուն պես և հնարավորինս արագ։