Միջազգային 

Ռուսաստանը ճնշում է գործադրում «Արևելյան գործընկերության» երկրների վրա․ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ

Մայիսի 21-22-ին Ռիգայում կայացավ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը: ԱՄՆ Պետդեպը մեկնաբանել է այս իրադարձությունը` հայտարարելով, թե ըստ Վաշինգտոնի, Ռուսաստանը ճնշում է գործադրում «Արևելյան գործընկերության» երկրների վրա:


 

«Մենք մտադիր ենք սատարել հետագա նախաձեռնություններին, որոնք առաջ են մղում ժողովրդավարությունն ու որակյալ կառավարումը, ամրապնդում են էներգետիկ անվտանգությունը, պայքարում են կոռուպցիայի դեմ և աջակցում են «Արևելյան գործընկերության» երկրների տնտեսական ու սոցիալական զարգացմանը: Դա հատկապես կարևոր է Ռուսաստանի աճող ճնշման և ամբողջ տարածաշրջանում ապատեղեկատվության պայմաններում»,-ասվում է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆի հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նույն շարքից