Ռուսաստանի առաջին համազգային վճարային քարտի հայտարարված մրցույթում հաղթել է «Միր» անվանումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում անելով Վճարային քարտերի ազգային համակարգի կայքին:
Քարտի անվանումն և լոգոտիպը որոշվել է ինտերնետ-օգտատերերի միջև անցկացված մրցույթի արդյունքում: Մայիսի 28-ին կկայանա հաղթողի պարգրատրման արարողությունը։ Առաջին տեղի համար սահմանված է պարգև 150 հազ․ ռուբլիի չափով, իսկ երկրորդ տեղի համար՝ 50 հազ․ ռուբլի։
ՌԴ առաջին ազգային վճարային քարտի բրենդի և լոգոտիպի ստեղծման համառուսական մրցույթի անցկացման մասին հայտարարվել էր դեռևս ապրիլի 8-ին։
«Միր» անվամբ քարտերը կթողարկվեն 2015 թվականի դեկտեմբերից: