Միջազգային 

Նազարբաևն առաջարկել է ստեղծել միավորված Եվրասիական տնտեսական տարածք

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է ստեղծել միավորված Եվրասիական տնտեսական տարածք: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



«Առաջարկում եմ ստեղծել միավորված Եվրասիական տնտեսական տարածք: Կարևոր է միասնական կանոններ սահմանել, որոնք հաշվի կառնեն բոլոր անդամների շահերը, միևնույն ժամանակ կնպաստեն խոչընդոտների վերացմանը, փոխշահավետ ինտեգրման աճին»,-ասել է Նազարբաևը` ելույթ ունենալով Աստանայի տնտեսական համաժողովում:



Նազարբաևը հավելել է, որ միավորման շրջանակում անհրաժեշտ է ստեղծել մշտապես գործող հարթակ, որտեղ կքննարկվեն մայրցամաքի հետագա զարգացմանը, բոլոր անդամների ինտեգրման մակարդակի բարձրացմանն ուղղված առաջարկները:

Նույն շարքից