Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth սեմինարին: Մայիսի 22-ին այդ մասին լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ, խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար Զիյաֆետ Ասկերովը:
Հունիսի 18-26-ը Հայաստանում կանցկացվի ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարը, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների և գործընկեր երկրների պատգամավորները:
Ասկերովը տեղեկացրել է, որ ՆՏԱՕ-ի ղեկավարը իրազեկված է Ադրբեջանի դիրքորոշման մասին, հայտնում է Interfax.az-ը: