Ռուս գործարար Սերգեյ Պոլոնսկին Կամբոջայից արտահանձնվել է Ռուսաստան: Ռուսական իշխանությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ Պոլոնսկուն նստեցրել են Մոսկվա թռչող ինքաթիռ: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
40-ամյա գործարարը ձերբակալվել էր Կամբոջայի իր կղզում: Նա ավելի քան 2 տարի ապօրինի բնակվում էր Կամբոջայում:
Գործարարի փաստաբան Սլավիկ Բրսոյանը հաղորդել է, որ անցած տարվա դեկտեմբերին Պոլոնսկու վիզան երկարաձգվել էր 12 ամսով:
Ռուսաստանում նրան մեղադրում են բնակարանային համալիրի շինարարության ընթացքում ավելի քան 150 միլիոն ռուբլի հափշտակելու մեջ: