Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության Բաքվի Բիլաջարի ավանում գտնվող զորամասում 25-ամյա զինծառայող է մահացել։
Հաղորդվում է, որ Թափդըղ Ալիզամին օղլու Բաբաշովը շենքի 4-րդ հարկից ընկել և մարմնական վնասվածքներ է ստացել, այնուհետև նրան տեղափոխել են Բաքվի թիվ 1 կլինիկական հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրել չի հաջողվել:
Սակայն զինվորի մայրը հայտարարել է, որ որդին մահացել է ոչ ընկնելու հետևանքով, այլ նրան սպանել են: Ադրբեջանի ԱԻՆ-ը և ՊՆ-ը դեռևս չեն արձագանքել միջադեպին: