Ռուսաստանն ու Չինաստանն աստիճանաբար ընդլայնում են իրենց տնտեսական ու ռազմատեխնիկական ազդեցությունը լատինաամերիյան երկրներում:
Այդ մասին գրում է քաղաքական վերլուծաբան Պեպե Էսկոբարը, նշելով, որ վերջին զարգացնումները ջղաձգություն է առաջացնում միացյալ նահանգների մոտ:
Վերլուծաբանը կարեւորում է Ռուսաստանի ու Արգենտինայի միջեւ մի շարք համաձայնագրերի կնքումը, երբ Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիշները պաշտոնական այցով գտնվում էր մոսկվայում:
Միաժամանակ, Չինաստանը մտադիր է Բրազիլիայում կատարել 53 միլիարդ դոլարի ներդրում: Մասնավորապես դարի պրոեկտ է համարվում Չինաստանի կողմից 3500 կիլոմետր երկարություն ունեցող երկաթգծի կառուցումը, որը ձգվելու է Բրազիլիայի ատլանտյան ափերից մինչեւ Պերուի խաղաղօվկիանոսյան նավահանգիստներ:
Բացի այդ առաջիկայում շահագործման կհանձնվի Նիկարագուայի ջրանցքը, որը տնտեսական խոշոր հարված կհանդիսանա ԱՄՆ-ի կողմից վերահսկվող Պանամայի ջրանցքին:
Ջրանցքի շինարարության ծախսերը կհօգա Չինաստանն, իսկ Ռուսաստանը կստանձնի անվտանգության պաշտպանական ֆունկցիաները:
Միացիալ Նահանգները ամեն կերպ փորձում են խոչընդոտել Լատինական Ամերիկայում Ռուսաստանի ու Չինաստանի դիրքերի ամրապնդմանը՝ ուղղակի ու անուղղակի կերպով միջամտելով լատինաամերիկյան պետությունների ներքին գործերին:
Գործի են դրվում նարնջագույն ժապավենավոր ընդդիմադիրները, Վենեսուելայի դեմ կիառվում տնտեսական պատժամիջոցներ:
Վաշինգտոնի ցասումին են արժանանում նաեւ Ռուսաստանն ու Չինաստանը, սակայն, ինչպես իրադարձություներն են վկայում, վերջիններս արդյունավետ կերպով դիմակայում են միացյալ նահանգների ջղաձգություններին: