Միջազգային 

Օբամա. ԱՄՆ-ն մտադիր է Թունիսին ճանաչել տարածաշրջանային հիմնական դաշնակից

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, ԱՄՆ-ն մտադիր է Թունիսը հայտարարել իր հիմնական ստրատեգիական դաշնակիցը հյուսիսային Աֆրիկայում ու ֆինանսական օժանդակություն հատկացնել երկրում բարենորոգումներ անցկացնելու համար:

 

Այդ մասին Թունիսի նախագահի հետ բանակցություններից հետո հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, նշելով, որ Միացյալ նահանգները կարեւորելով Թունիսի դերը տարածաշրջանում, առաջիկայում կշարունակեն ստրատեգիական համագործակցությունը նրա հետ:

 

Պետքարտուղարությունը տեղեկացրել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է Թունիսին տրամարել կես միլիարդ դոլարի վարկ՝ երկրում բարենորոգումները ավարտին հասցնելու համար:

 

Բացի այդ երկու երկրների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային ու ԻՊ խմբավորման դեմ արդյունավետ պայքար ծավալելու վերաբերվող մի շարք առաջնահերթ խնդիրներ, շոշափվել են նաեւ հարեւան Լիբիային վերաբերվող հարցեր:

 

Նույն շարքից