Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ռուսաստանը Արեւմուտքին կարող է առաջարկել ավելի կառոցողական մոտեցումներ, քան Ուկրաինան:
Այս մասին հայտնել է Պետդումայի միջազգային հարցերով խորհրդի քարտուղար Ալեքսեյ Պուշկովը, նշելով, որ Ժամանակը գործում է Ուկրաինայի դեմ, որը բացի Ռուսաստանի դեմ հակամարտության սրումից, ոչինչ չի կարող առաջարկել Արեւմուտքին:
Ավելի վաղ Պուշկովը մեկնաբանել էր ուկրաինական վարչապետ Արսենի Յացենյուկի հայտարարությունն, ով իր դժգոհությունն էր հայտնել Սոչիում ԱՄՆ պետքարտուղարի ու Վլադիմիր Պուտինի հանդիպոմից ու կողմերի մերձեցման փորձերից:
Մայիսի 18-ին Մոսկվայում գտնվող ԱՄՆ Եվրոպայի ու Ավրասիայի հարցերով հանձնակատար Վիկտորիա Նուլանդը հանդիպումներ կունենա Ռուսաստանի իշխանության ներկայացուցիչների ու իրավապաշտպան կազմակերպությունների հետ, կքննարկվեն նաեւ Կիեւի ու Դոնբասի միջեւ երկխոսություն ծավալելու հեռանկարները: