Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղարության կարծիքով ԻՊ գրոհայինները չեն կարող զավթել Բաղդադը:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Ջեֆ Պատկեն, նշելով, որ ԻՊ գրոհայինների կողմից իրաքյան Էր-Ռամադի քաղաքի գրավումից հետո, ահաբեկիչները չունեն բավարար ռեսուրսներ Բաղդադի դեմ ռազմական գործողություններ ծավալելու համար:
Ավելի վաղ ԻՊ գրոհայինները գրավել էին Բաղդադից 130 կմ հեռավորության վրա գտնվող Էր-Ռամադի քաղաքը, ինչից հետո կառավարությունը դեպի ռազմաճակատ է շարժել շիա ռազմականացված զորախմբերին: