Միջազգային 

Հնդկաստանում ռեկորդային շոգի պատճառով 500 մարդ է մահացել

Հնդկաստանի հարավային Անդհրա-Պրադեշ և Թելանգանա նահանգներում շոգի հետևանքով զոհերի թիվը վերջին 4 օրերին հասել է 500-ի, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Times of India-ին։

 


Առաջին երեք օրերին շոգից մահացել է 335 մարդ, իսկ առնվազն 165 մարդ էլ մահացել է 4-րդ օրը` մայիսի 24-ին: Հաղորդվել է, որ ջերմաստիճանը բարձրացել է ռեկորդային 48 աստիճանի:



Ամենաբարձր ջերմաստիճանը` 47 աստիճան, գրանցվել է Անդրա-Փրադեշ նահանգի Մաչիլիպատման և Տունի քաղաքներում:


Նույն շարքից