Միջազգային 

Դատարանը ութ ամսվա ազատազրկման է դատապարտել Իսրայելի նախկին վարչապետին

Երուսաղեմի շրջանային դատարանը ութ ամսվա ազատազրկման է դատապարտել Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտին։ Դատավճիռը գումարվել է 6 տարվա ազատազրկմանը, որը նա ստացել էր ավելի վաղ մեկ այլ գործի շրջանակում և հիմա փորձում է բողոքարկել վերադաս ատյանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Կոլ Իսրայել» ռադիոկայանին։



Օլմերտի նոր դատավճիռը կապված է խարդախության և վստահության չարաշահման հետ։ Դատավորները նման հանցանշաններ են գտել ամերիկացի գործարար Մորիս Տալանսկիի` Օլմերտին խոշոր գումար փոխանցելու մեջ։ Գործարարը նշում է, որ տասնյակ հազարավոր դոլարները, որոնք նա փոխանցել է Օլմերտին, ծախսվել են ոչ միայն քաղաքական գործունեության վրա, այլ նաև անձնական նպատակներով` բնակություն բարձրակարգ հյուրանոցներում, անդրատլանտյան թռիչքներ` առաջին կարգով, ընտանեկան հանգիստ` Իտալիայում։



 

 

Նույն շարքից