Միջազգային 

ԵՏՄ և Վիետնամի միջև առևտրի ազատ գոտու մասին համաձայնագրի նախագծին ՌԴ կառավարությունը հավանություն է տվել

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ԵՏՄ և Վիետնամի միջև առևտրի ազատ գոտու մասին համաձայնագրի նախագծին:



«Համաձայնագրի իրագործումը կնպաստի փոխադարձ ապրանքաշրջանառությանը և մասնակիցների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, ինչպես նաև թույլ կտա լուծել Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին ԵՏՄ միանալու խնդրը»,-ասվում է փաստաթղթին կից տեղեկանքում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Համաձայնագրի նախագծով նախատեսվում է վերանայել ԵՏՄ անդամ պետությունների և Վիետնամիմիջև առևրի գործող սակագնային ազատականացման պայմանները` Համաձայնագրի ցանկում ընդգրկված ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի նվազեցման կամ զրոյացման միջոցով: 



Նույն շարքից