Միջազգային 

Իրավիճակի հնարավոր ապակայունացման պատճառով կփակվի Վրաստանի հետ Հարավային Օսեթիայի սահմանը

Երկուշաբթի օրվանից մերձսահմանային գոտում իրավիճակի հնարավոր  ապակայունացման  պատճառով կփակվի Վրաստանի հետ Հարավային Օսեթիայի սահմանը, հայտարարել է Վրաստանի Հանրապետության ԱԱԾ մամլո–ծառայությունը։



Գերատեսչությունում նշել են, որ իրենց տվյալներով, նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլու կողմնակիցները պլանավորում են երկրում սադրիչ զանգվածային անկարգություններ հրահրել մայիսի 26-ին`  Անկախության օրը



«Մեր երկրի մերձսահմանային գոտում իրավիճակի ապակայունացումից խուսափելու համար Վրաստանի սահմանի վրա մայիսի 25-ից մինչև իրավիճակի կայունացումը անցային ռեժիմը փակելու մասին որոշում է կայացվել», – ասել է ԱԱԾ ներկայացուցիչը։



Նա ավելացրել է, որ կոմիտեում չեն բացառում սադրանքները սահմանի վրա և այդ պարագայում Վրաստանի բնակչության զանգվածային հավանական անցումները հարավօսեթիական տարածք։

Նույն շարքից