Միջազգային 

Ադրբեջանը կհամագործակցի ԵՏՄ-ի հետ ղարաբաղյան հիմնահարցի լուծումից հետո միայն. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ատրգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ չի բացառում Բաքվի և Եվրասիական տնտեսական միության համագործակցությունը, սակայն դա հնարավոր է միայն «Հայաստանի հետ տարածքային վեճի կարգավորումից հետո»:

 

«Երբեք մի ասա երբեք. բոլոր տարբերակները պետք է նկատի ունենալ», -  ասել է Մամեդյարովը՝ Россия-24 ռուսաստանյան հեռուստաալիքի եթերում:

Նա նշել է, թե խնդրի առկայությունը «թույլ չի տալիս Հայաստանի հետ համագոյակցել միասնական Մաքսային միությունում»: Նա նշել է, թե ոչ ոք չգիտի` ինչ կկատարվի վաղը. «Եթե Հայաստանը իր զորքերը դուրս բերի, եթե իրավիճակի կարգավորում լինի, Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական բաղադրիչ կլինի»:

 

 

Նույն շարքից