Իրանը լիովին պատրաստ է պաշտպանել իրեն պատերազմի դեպքում: Այs մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի առաջին հրամանատար Ահմեդ Ռեզա Պուրդաստանը:
Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը` նա նշել է, որ տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումները նոր սպառնալիք են Իրանի հաար, սակայն Թեհրանը լիովին պատրաստ է պատերազմի:
Պուրդաստանի խոսքով՝ բանակը պետք է փոխի ռազմավարությունը, որպեսզի դիմակայի ահաբեկչական խմբավորումների սպառնալիքներին:
Հիշեցնենք, որ այսօր Իրանի ՆԳ նախարարը «Իսլամական պետություն» խմբավորմանը սպառնացել էր առնվազն 40 կմ հեռու մնալ Իրանի սահմանից՝ հակառակ դեպքում սպառնալով քայլեր ձեռնարկել նրանց դեմ:
«Իսլամական պետությունը» շարունակում է զգալի տարածքներ գրավել Սիրիայի և Իրաքի տարածքներում, որտեղ իսլամական խալիֆայություն է հռչակել: