Միջազգային 

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը Սիրիայում կակտիվացնի պայքարը ԻՊ գրեհայինների դեմ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լիբանանյան «Հզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահն ընդգծել է, որ ծայրահեղական խմբավորումների կողմից ի հայտ է եկել աննախադեպ սպառնալիք:


Նասրալլահն իր զինյալներին կոչ է արել ավելի ակտիվորեն մասնակցել Սիրիայի քաղաքացիական պատերազմին՝ բնականաբար կառավարական զորքերի կողմից.

«Մեր ներկայությունն աճելու է այնտեղ, որտեղ կլինի դրա կարիքը: Մենք ներկա կգտնվենք այնտեղ, ուր դա պահանջում են ռազմական գործողությունները»:


«Իսլամական պետության» զինյալները նախորդ շաբաթ գրավել են Պալմիրա քաղաքը, որով և նրանց վերահսկողության տակ է անցել Սիրիայի տարածքից կեսից ավելին:

 

Նույն շարքից