Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Աստանայում մայիսի 25-27-ը ընկած ժամանակաշրջանում կկայանան սիրիական ընդդիմության ներկայացուցիչների բանակցությունները:
Այս մասին հայտնում են Ղազախստանի արտգործնախարարությունից, նշելով, որ բանակցությունները Աստանայում տեղի կունենան փակ դռների հետեւում, իսկ արդյունքների վերաբերյալ կտրվի մամուլի ասուլիս:
Ավելի վաղ սիրիական ընդդիմության որոշ ներկայացուցիչներ դիմել էին Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւին՝ խնդրելով միջնորդել սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:
Ղազախստանի արտգործնախարարությունը ընդառաջելով, անհրաժեշտ պայմաններ կապահովի ընդդիմության ներկայացուցիչների առաջիկա բանակցությունների համար:
Միաժամանակ նախադրյալներ կստեղծվեն Ժնեւում նախատեսվող առաջիկա բանակցությունների համար: