Ամերիկյան սենատոր ու հայտնի ռուսաֆոբ Ջոն Մաքեյնը Fox News հեռուստաընկերությանը տրված հարցազրույցին Սպիտակ տան մամուլի խեսնակ Ջոշ Եռնստին անվանել է ապուշ:
Նման վիրավորանքի պատճառ է հանդիսացել Էռնստի ԻՊ խմբավորման վերաբերյալ արտաբերած արտահայտությունները:
Հիշեցնենք, որ Էռնստը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել էր, որ անհարկի է համարում ողբ սարքել իրաքյան Էր-Ռամադի քաղաքի գրավման փաստն ու մտահոգվել ԻՊ գրոհայինների հաջողությունների կապակցությամբ:
Դա առաջացրել էր սենատորի վրդովմունքն, ով հայտարարել էր, որ Էռնստը բարոյական իրավունք չունի նման արտահայտություններ կատարել, այն պարագայում, երբ Իրաքում դեռեւս վառվում են անմեղ բնակչության մարմինները: