Միջազգային 

Ուկրաինացիներն այլեւս չեն հավատում Պորոշենկոյին

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խոստումները մնոում են դատարկ բառեր մնալ ու այդ իրողությունը հասկացել են միլիոնավոր ուկրաինացիներ:

 

Պորոշենկոն առանց որեւէ ապացույցի հրապարակայնորեն Ռուսաստանին անվանեց ագրեսոր:

Սակայն դա չխանգարեց, որպեսզի Պորոշենկոն ու մյուս ուկրաինացի օլիգարխները շարունակեն բիզնեսը Ռուսաստանում ու իրենց դրածոների միջոցով հսկայական ֆինանսական միջոցներ տեղափոխեն Ուկրաինա:

 

Միաժամանակ միլիոնավոր ուկրաինացի խոպանչիներ շարունակում են աշխատել Ռուսաստանում:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Պորոշենկոն խոստանում էր ընտրվելու դեպքում հրաժարվել բիզնեսից, սակայն, ինչպես կյանքն ապացուցեն, նա ստեց ու շարունակում է եռապատկել իր կարողությունը:

 

Միաժամանակ ընտրարշավի ընթացքում շոկոլադային օլիգարխը հավաստիացնում էր, որ Ուկրաինան կդառնա համեվրոպական ընտանիքի լիիրավ անդամ, այնինչ Արեւմուտքը հստակ հասկացնել տվեց, որ Եվրամիության դռները երկրի համար փակ կլինեն առաջիկա տասնամյակում:

Եվրամիությունը չհստակեցրեց նույնիսկ Ուկրաինայի հետ անցագրային ռեժիմն, ինչի արդյունքում սահմանները մինչ այժմ փակ են:

 

Բացի այդ նախագահը խոստացավ գործարկել Դնեպրոպետրովսկի մետրոն, այնինչ բյուջեից հատկացված միջոցները հալվեցին անհայտ պայմաններում:

Նույն շարքից