Միջազգային 

Օբաման Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորել է Իլհամ Ալիևին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մայիսի 28-ին Ադրբեջանում նշվող Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու ադրբեջանցիներին, տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։



«Ադրբեջանի կողմից անկախություն ձեռք բերելուց հետո ԱՄՆ-ը ուժեղ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանի անվտանգության, ժողովրդավարության ու տնտեսության զարգացմանը»,-ասվում է նամակում, որտեղ բարձր է գնահատվում երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման  հարցում համագործակցությունը:

Նույն շարքից