ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը պայմանավորվածություն են ձեռք բերել` ջանքեր գործադրել սիրիական խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտնում է BBC-ին:
Ինչպես հաղորդվում է աղբյուրը, ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազանգ։ Զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը նաև շնորհավորել է անքներն Դեյվիդ Քեմերոնին խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ:
Շուրջ 30 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում քննարկման հիմնական թեմաները եղել են սիրիական և ուկրաինական ճգնաժամերը: