Թուրքիայում ընդդիմադիր «Ազգային-հանրապետական» կուսակցության ներկայացուցիչ, Թուրքիայի խորհրդարանի թեկնածու Էլիֆ Դողան Թյուրքմենի ուղղությամբ անհայտ անձը կրակ է բացել։ Դեպքը տեղի է ունեցել Ադանա քաղաքի ռեստորաններից մեկում, որտեղ նա պատք է մասնակցեր ընտրարշավի միջոցառմանը: Այս մասին հաղորդում է «ТАСС» գործակալությունը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 7-ին Թուրքիայում կայանալու են խորհրդարանական ընտրություններ, որոնք այս անգամ ընթանում են լարված նախընտրական մթնոլորտում: