Միջազգային 

«Ինչպես Ղարաբաղը դարձավ Ռուսաստանի մաս». Газета.ru

Ռուսական Газета.ru պարբերականը «Ինչպես Ղարաբաղը դարձավ Ռուսաստանի մաս» վերնագրով հոդված է ներկայացրել` անդրադառնալով 210 տարի առաջ Ռուսական կայսրությանը Ղարաբաղի միացմանը:



Պարբերականը հոդվածում ներկայացրել է 19-րդ դարի սկզբին Ղարաբաղի տարածքում և դրա շուրջ տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները և թե ինչպես 1805թ-ի մայիսի 26-ին Լեռնային և Դաշտային Ղարաբաղները հայտնվեցին Ռուսական կայսրության կազմում:


 


Պարբերականը նաև ներկայացրել է Ղարաբաղի Խանության Իբրահիմ Հալիլ խանի և Ալեքսանդր I կայսեր միջև կնքված պայմանագրի մի մասը, որտեղ Ղարաբաղի խանը հավատարմության երդում է տալիս ռուսական կայսրին

 

 

«Մինչ Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են վիճարկել իրենց իրավունքները Լեռնային Ղարաբաղի հարցով, կարող ենք հիշել, թե ինչպես  Լեռնային Ղարաբաղի խանությունը դարձավ Ռուսական կայսրության մաս: Հենց 210 տարի առաջ, 1805 թվականի մայիսի 26-ին, երբ տեղական իշխան Իբրահիմ Խալիլ Խանը երդում տվեց ռուսական կայսր Ալեքսանդր 1-ին»,-գրված է հոդվածում:

Նույն շարքից