Միջազգային 

Անգելա Մերկելը` աշխարհի ամենաազդեցիկ կին. Forbes

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 5-րդ անգամ  գլխավորել է աշխարհի ամենաազդեցիկ 100 կանանց ցուցակը` ըստ ամերիկյան Forbes պարբերականի:



Երկրորդ տեղում է Հիլարի Քլինթոնը`ԱՄՆ նախկին նախագահի կինը և առաջիկա նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեկնածուն:



Երրորդ հորիզոնականում է  49-ամյա Մելինդա Գեյթսը, ով գլխավորում է Բիլլ և Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամը, իսկ ԱՄՆ Դաշնային ռեզերվային համակարգի ղեկավար Ջանեթ Ելենը 4-րդ տեղում է:



Առաջատարների տասնյակում են հայտնվել նաև ԱՄՀ ղեկավար Քրիսթին Լագարդը, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը և ԱՄՆ նախագահի կինը`Միշել Օբաման:

Նույն շարքից