Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար Յենս Սթոլթենբերգը հույս է հայտնել, որ ուկրաինական հակամարտության կողմերը հավատարիմ կմնան խաղաղության հաստատման նախկին համաձայնագրերին ու կպահպանեն հրադադարը:
Այս մասին նա հայտնել է Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ընթացքում, նշելով, որ հյուսիսատլանտյան ալյանսը կոչ է անում հակամարտող կողմերին զերծ մնալ պրովոկացիաներից ու պահպանել մինսկյան համաձայնագրերը:
Միաժամանակ նա կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել Դոնբասի աշխարհազորայիններին տրամադրվող օգնությունն ու դուրս բերել ռուս զիծառայողներին այնտեղից:
Հիշեցնենք, որ պաշտոնական Մոսկվան բազմիցս նշել է, որ Դոնբասում ռազմական ուժեր չունի, սակայն, արեւմուտքն ու Ուկրաինան, առանց որեւէ ապացույցի, պնդում են Դոնբասում ռուսական զորքերի ներկայության մասին: