Միջազգային 

ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարները կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարը

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Այսօր Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարներ հանդիպումը, որում քննարկվել են ահաբեկչության ու մասնավորապես ԻՊ խմբավորման դեմ արդյունավետ պայքարի ծավալման հարցերը:

 

Այդ մասին հայտնել են Ռուսաստանի Ազգային անվտանգության ծառայությունից, նշելով, որ օրակարգում եղած հարցերից քննարկվել են ԱՊՀ տարածքում հակաահաբեկչական գործողությունների փոխկապակցված գործողությունների ծրագրերը, այդ թվում ԻՊ խմբավորումից բխող հնարավոր սպառնալիքի կանխարգելման հարցերը:

 

Հիշեցնենք, որ այսօր ԻՊ գրոհայինները գրավել են Բուսեյրի քաղաքը, որը Պալմիրայի շրջանում կառավարական ուժերի վերջին հենակետն էր: Ահաբեկիչները ամբողջությամ շրջապատել են սիրիական ռազմաբազան, որտեղ կենտրոնացված է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:

 

 

Նույն շարքից