Միջազգային 

ԱՄՆ-ն հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը․ Քերի

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի ուղիներ փնտրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է Ադրբեջանի Հանրապետության օրվա առթիվ  շնորհավորական ուղերձում:



Ուղերձում ասվում է, որ ԱՄՆ-ն սատարում է Ադրբեջանին դեպի Եվրոպա էներգակիրների առաքման գործում գազի Հարավային միջանցքի օգնությամբ դիվերսիֆիկացիային նպաստելու հարցում:



 

ԱՄՆ պետքարտուղարը նաև շեշտել է, որ «ԱՄՆ-ն հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը, հակազդեցությանը անդրազգային սպառնալիքներին ու օրենքի գերակայության հաստատմանը»:

Նույն շարքից