Միջազգային 

Հյուսիսային Կորեայի նախարարին գնդակահարել են Մոսկվա կատարած այցից հետո

Հյուսիսային Կորեայի ՊՆ Հյոն Յոն Չհոլը, ով գնդակահարվել էր այս տարվա մայիսին, հնարավոր է՝ մահապատժի է ենթարկվել Կիմ Չեն Ընի քննադատելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հարավկորեական մամուլին։

 


Համաձայն աղբյուրի տեղեկատվության՝ պաշպանության նախարարը Մոսկվա կատարած այցի ժամանակ փորձել է սպառազինության մատակարարումների հարցով համաձայնություն ստանալ ՌԴ-ից։ Սակայն նախարարին չի հաջողվել պայմանավորվածություններ ձեռք բերել ռուսական կողմի հետ։ Ռուսական կողմը հայտնել է, որ «Հյուսիսային Կորեան արդեն ունի բավական առաջատար սպառազինություն և օգնության կարիք չունի»։

 


Նախարաը զայրացած հայտնել է, թե  «Հյուսիսային Կորեայում երիտասարդ մարդը չի կարող հմուտ քաղաքական գործիչ լինել»։



Այս լուրը դարձել է պաշպանության նախարարի մահվան պատճառը։ 

 

 

Նույն շարքից