Միջազգային 

Թուրքիան ծրագրում է կործանիչների հայրենական արտադրություն սկսել. Դավութօղլու

TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է զարգացնել պաշտպանական արդյունաբերությունը:



«Թուրքիան ծրագրում է կործանիչների հայրենական արտադրություն սկսել, և, միանշանակ,  Անկարան կարող է իրականացնել այդ նախագիծը։ Հայրենական արտադրության կործանիչը շահագործման կհանձնվի արդեն 2023 թվականին»,- ասել է երկրի վարչապետը:



Դավութօղլուն նաև հավելել է, որ  Թուրքիան պետք է լիովին անկախ դառնա պաշտպանական արդյունաբերության ոլորտում։

Նույն շարքից