Թուրքիայի Գազիանթեպ քաղաքի իշխանությունները, երկրի նախագահ Թայիպ Էրդողանի անձնական կարգադրությամբ, հրաժարվել են պատվավոր քաղաքացու կոչում շնորհել ամերիկացի հայտնի լրագրող Սթիվեն Քինզերին` թուրք առաջնորդի վերաբերյալ քննադատական հոդվածների պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Hurriyet թերթին։
Լրագրողի խոսքով` Գազիանթեպի իշխանությունները Թուրքիայի նախագահի աշխատակազմից ֆաքս են ստացել, որտեղ Քինզերը հայտարարվել է «մեր երկրի և կառավարության թշնամի»։ Փաստաթղթին կցված է եղել լրագրողի` Թուրքիայի նախագահի մասին քննադատական հոդվածներից մեկը։
Երկուշաբթի Էրդողանը խիստ քննադատության ենթարկեց New York Times թերթի խմբագրական հոդվածը, որտեղ մեղադրանքներ կային Անկարայի կոշտ քաղաքականության վերաբերյալ։