Պենտագոնի սխալմամբ ԱՄՆ-ի «Օսան» ավիաբազա է ուղարկել սիրբիրախտի նմուշներ։ Ավիաբազայում բժիշկի է դիմել 22 մարդ, գրում է lenta.ru-ն:
Ըստ պետական գերատեսչության տվյալների՝ այդ հիվանդությամբ վարակվելու վտանգ չկա, սակայն բժիշկները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցները:
Մայիսի 27-ին Պենտագոնը հայտնել է, որ պատահաբար սիբիրախտի նմուշներ է ուղարկել ԱՄՆ 9 նահանգներում գտնվող մասնավոր լաբորատորիաներ և Հարավային Կորեայում ամերիկյան ռազմական ուժերի բազա: