Միջազգային 

Վ․ Պուտինը տարօրինակ է անվանել ՖԻՖԱ-ի պաշտոնյաների ձերբակալությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերով՝ բացառված չէ, որ ՖԻՖԱ-ի հետ կապված իրավիճակում ամերիկացիներն օգտագործում են նույն մեթոդները, ինչ «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի և ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հետ՝ իրենց շահադիտական նպատակներին հասնելու համար:


 


ՌԴ նախագահը տարօրինակ է անվանել ՖԻՖԱ-ի պաշտոնյաների ձերբակալությունները՝ կատարված ամերիկյան կողմի հարցմամբ՝ նկատելով, որ դա սեփական լիազորություններն այլ երկրների վրա տարածելու ակնհայտ փորձ է: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:


 

Վլադիմիր Պուտինը հայտարարել է նաև, որ Ռուսաստանում գիտեն ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններից առաջ գործող նախագահ Յոզեֆ Բլատտերի վրա գործադրվող ճնշման մասին:

 

Նույն շարքից