Եվրամիությունը որոշում է կայացրել մեկ տարով երկարաձգել Սիրիայի ղեկավարության դեմ ընդունած պատժամիջոցների փաթեթը։ Այս մասին ասված է ԵՄ Խորհրդի կոմյունիկեում.
«Կապված նրա հետ, որ իրավիճակը Սիրիայում վատանում է, Խորհուրդը սիրիական ռեժիմին աջակցող անձանց դեմ սահմանափակող միջոցառումների գործողության ժամկետը երկարաձգել է մեկ տարով»:
Նշվում է, որ պատժամիջոցները տարածվում են 200 մարդու ու ևս 70 իրավաբանական անձանց վրա: