Միջազգային 

«Իսլամական պետությունը» Պալմիրայում իրանցիների է մահապատժի ենթարկել

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն իրանցիների է մահապատժի ենթարկել,  հաղորդում են իրանական լրատվամիջոցները:

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը Սիրիայի պատմական Պալմիրա քաղաքի ամֆիթատրոնում մահապատժի է ենթարկել իր կողմից գերեվարված Իրանի և Աֆղանստանի քաղաքացիների, ինչպես նաև սիրիացի զինվորականների:

 

Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ մահապատժի ենթարկված Իրանի և Աֆղանստանի քաղաքացիները Սիրիայի կառավարական ուժերի կազմում կռվում էին «Իսլամական պետության» դեմ:

Նույն շարքից