Միջազգային 

Հունական գարշապար. Մերկելը մտահոգված է Հունաստանի ու Ռուսաստանի հնարավոր մերձեցումից

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հունաստանի ու վարկատուների վեճում նպատակադրվել է սատարել Աթենքի իշխանություններին:

 

Այդ մասին գրում է Business Insider պարբերականը, նշելով, որ այդ քայլով կանցլերը նպատակադրվել է կանխել Հունաստանի ԵՄ-ից դուրս գալու գործընթացը:

 

Պարբերականը տեղեկացնում է, որ Աթենքի եվրագոտին լքելու հավանականությունը գնալով մեծանում է:

Հունաստանը այլեւս անհրաժեշտ միջոցների չի տիրապետում վարկատուներին վճարելու համար, իսկ մուծումների չկատարման դեպքում Եվրոպական բանկը կդադարեցնի հունական բանկային համակարգի հետագա վճարներն ու երկիրը կլքի Եվրամիությունը:

 

Դրան կհետեւեն արեւմուտքին անշահավետ զարգացումներ: Տնտեսական ու մշակութային հնագույն կապեր ունեցող Ռուսաստանն ու Հունաստանը կարող են դառնալ դաշնակիցներ, իսկ Մոսկվան անհրաժեշտ ֆինանսներ կտրամադրի Աթենքին:

 

Իսկ այդ պայմաններում Ռուսաստանը կամրապնդի իր ազդեցությունն Բալկաններում ու քաղաքական լուրջ դիվեդենտներ կստանը:

Ուստի Մերկելը իրավիճակի նման զարգացումը բացառելու նպատակով, ամենայն հավանականությամբ ֆինանսական օժանդակություն կտրամադրի Աթենքին՝ երկիրը քաոսից դուրս հանելու համար:

 

Իրականում Օբամայի կամակատար կանցլերն ուղղակի ընդդիմանում է Ռուսաստանի ու Հունաստանի մերձեցմանը:

 

Նույն շարքից