Միջազգային 

Օբամա. Ռուսաստանի դիրքորոշումն Ուկրաինայի նկատմամբ առավել ագրեսիվ է դարձել

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի նկատմամբ առավել ագրեսիվ է դարձել:

Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերիգի հետ բանակցությունների ժամանակ հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, նշելով, որ հյուսիսատլանտյան դաշինքի համար սկսվել են դժվարին ժամանակներ, միաժամանակ կոչ անելով ամեն կերպ պաշտպանել ու օժանդակել Ուկրաինային:

 

Իր հերթին հրամանատար Յենս Սթոլթենբերգը հույս է հայտնել, որ ուկրաինական հակամարտության կողմերը հավատարիմ կմնան խաղաղության հաստատման նախկին համաձայնագրերին ու կպահպանեն հրադադարը:

 

Միաժամանակ նա կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել Դոնբասի աշխարհազորայիններին տրամադրվող օգնությունն ու դուրս բերել ռուս զիծառայողներին այնտեղից:

 

Հիշեցնենք, որ պաշտոնական Մոսկվան բազմիցս նշել է, որ Դոնբասում ռազմական ուժեր չունի, սակայն, արեւմուտքն ու Ուկրաինան, առանց որեւէ ապացույցի, պնդում են Դոնբասում ռուսական զորքերի ներկայության մասին:

 

 

 

Նույն շարքից