Միջազգային 

Թուրքիայում հետախուզության բաժնի նախկին պետը ձերբակալվել է Հրանտ Դինքի սպանության գործով

Ստամբուլի ոստիկանական վարչության հետախուզության բաժնի նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազըրը ձերբակալվել է` 2007 թվականին «Ակոս» հայ–թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։


 

Ստամբուլի դատարանը լսել է Յըլմազըրի ցուցմունքները Դինքի սպանության գործով և որոշում է կայացրել նրան կալանավորելու վերաբերյալ «հանցավոր կազմակերպության ստեղծում», ինչպես նաև «հանցակցություն և սադրանք» հոդվածներով մեղադրանքով, ուրբաթ հայտնում է Anadolu գործակալությունը։

 

 

Ավելի վաղ Յըլմազըրի դեմ մեղադրանքներ էին առաջադրվել «զուգահեռ պետությանը» մասնակից լինելու համար. երկրում այդպես են կոչում «Հիզմեթ» շարժման մասնակիցներին, ովքեր աշխատում են իշխանական կառույցներում, և որոնց իբր ոգեշնչում և ֆինանսավորում է ԱՄՆ–ում բնակվող իսլամական ընդդիմադիր քարոզիչ Ֆեթհուլահ Գյուլենը։ Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանի կարծիքով` Գյուլենը ձգտում է պաշտոնանկ անել թուրքական կառավարությանը։ 

Նույն շարքից