Միջազգային 

Քենիացի իրավաբանը Մալիայի ձեռքը խնդրելու համար առաջարկում է իր կովերին, ոչխարներին և այծերին (լուսանկարներ)

Քենիացի իրավաբան Ֆելիքս Կիպրոնոն սիրահարվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դստերը` Մալիային: Այս մասին հայտնում է Ռոսբալթ-ը։



Ըստ աղբյոևրի` նա պատրաստվում է Մալիայի համար Օբամային առաջարկել 50 կով, 70 ոչխար և 30 այծ։


 

«Մարդիկ կարող են կարծել, թե ես նրանց ընտանիքի փողերի վրա աչք եմ դրել, սակայն դա այդպես չէ: Իմ սերն իրական է», - հայտնել է Կիպրոնոն:



«Ես սկսել եմ հետաքրքրվել նրանով դեռևս 2008 թվականից: Դրանից հետո ես ոչ ոքի հետ չեմ հանդիպել և խոստանում եմ հավատարիմ լինել նրան: Ես այդ մասին խոսել եմ ընտանիքիս հետ, և նրանք պատրաստ են աջակցել ինձ` բարձրացնելու «հարսնացուի գինը»»:


 

 
 
 
 
 
 


Նույն շարքից