Մայիսի 27-ին ՄԱԿ ԱԽ-ում կայացել է «Լրագրողների պաշտպանությունը հակամարտությունների իրավիճակում» թեմայով հանդիպում, որտեղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը քննադատության է ենթարկել այն երկրներին, որոնք լրագրողների նկատմամբ բռնություններ են իրագործում։ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ՝ Սամանթա Փաուերը այդ երկրներիկ ցանկում նշել է Սիրիային, Բուրունդիին, Եթովպիային և Ադրբեջանին:
Սամանթա Փաուերը ասել է. «Ազատություն ռադիո կայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Խատիջա Իսմայիլովան շարունակում է բանտրակված մնալ քաղաքական ենթատեքստ ունեցող մեղադրանքների հիման վրա: Նա հայտնի է Ադրբեջանում կոռուպցիայի վերաբերյալ իր հրապարակումներով»:
Սամանթա Փաուերը հայտնի է, որպես «Խնդիրը դժոխքից. Ամերիկան և ցեղասպանության դարը» գրքի հեղինակ։ Նրա հեղինակած գրքում առանձին հատված է կազմում «Հայոց ցեղասպանությունից մինչև Կոսովոյում և Դարֆուրում իրականացվող էթնիկ զտումների» թեման։