Միջազգային 

ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովը կկայանա Աստանայում

ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովը կկայանա Աստանայում հոկտեմբերի 16-ին, հայտնում է tengrinews.kz-ը։

 


«Առջևում նախատեսված են մի շարք միջոցառումներ Ղազախստանում։ Պետությունների ղեկավարները պայմանավորվել են այս տարվա հոկտեմբերի 16-ին Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստ անցկացնել։ Նախօրեին՝ հոկտեմբերի 15-ին, կկայանա արտաքին գործերի նախարարների նիստը, ևս մի շարք միջոցառումներ են նախատեսված այս տարի Ղազախստանում»,- ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը։

 


Նշենք, որ Ղազախստանում այսօր անցկացվել է ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Նույն շարքից