Միջազգային 

Վրաստանի խորհրդարանը մոտ ժամանակներս կքննարկի մարիխուանայի օրինականացման հարցը

Վրաստանի խորհրդարանը մոտ ժամանակներս կքննարկի մարիխուանայի օրինականացման հարցը: Համապատասխան օրինագիծը գրանցվել է օրենսդիր մարմնում մայիսի 28-ին, հաղորդում է Новости-Грузия-ն:

 


Պատգամավոր Գոգա Խաչիձեն հանդես է եկել այս նախաձեռնությամբ: Պատգամավորի նախաձեռնության համաձայն՝ մարիխուանայի պատրաստումը, ձեռքբերումը, պահպանումը և օգտագործումը առանց բժիշկի նշանակման այլևս չի համարվի քրեորեն պատժելի հանցագործություն:

 


Դրա հետ մեկտեղ պատգամավորն առաջարկում է նաև նվազեցնել թմրանյութերի օգտագործման համար վարչական տուգանքը 500 լարիից մինչև 100 լարի:

 

 

 

Նույն շարքից