Միջազգային 

Իրանը հեևրքել է Հյուսիսային Կորեայի հետ միջուկային համագործակցության մասին տեղեկատվությունը

Իրանցի դիվանագետը հերքել է տեղեկությունն այն մասին, որ Իրանն ու Հյուսիսային Կորեան վերջին շրջանում զարգացրել են միջուկային համագործակցությունը.տեղեկացնում է IRIB գործակալությունը:

Արտերկրում իրանական ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ համաշխարհային գերտերությունների հետ բանակցությունների ֆոնին Հյուսիսային Կորեայի փորձագետների պատվիրակությունը ապրիլին այցելել է Թեհրանից ոչ հեռու գտնվող ռազմական օբյեկտ:

Փարիզում իրանական դեսպանատան դիվանագետը հաղորդել է, որ այդ պնդումներն իրականությանը չեն համապատասխանում: Նա նշել է, որ ընդդիմության հայտարարությունները հիմնված են սխալ տեղեկության վրա:

Դիվանագետը նշել է, որ նման բնույթի հայտարարությունները պետք է գնահատել որպես Իրանի և միջազգային միջնորդների միջև շարունակվող բանակցությունները խոչընդոտելու փորձ:

Նույն շարքից