Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 3-ին բանակցություններ կվարի Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆատահի հետ:
Այս մասին լրագրողներին հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, նշելով, որ բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ներքաղաքական իրավիճակն Եգիպտոսում ու տարածաշրջանում:
Եգիպտոսի նախագահը Բեռլինում կմնա 2 օր:
Զայբերիտի խոսքերով, Գերմանիան Եգիպտոսի նախագահի հետ քնարկվելիք բազում հարցեր ունի, ու ցանկանում է վերջինիս տեսնել տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման երաշխավոր:
Կքննարկվեն նաեւ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները: