Միջազգային 

Պորոշենկոն աշխատանքային այցով մեկնել է Դոնեցկի շրջան

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն աշխատանքային այցով ժամանել է Դոնեցկի շրջան:

Այս մասին հաղորդել է նախագահի մամուլի ծառայությունը, նշելով, որ Պորոշենկոն այցելելու է Դոնեցկի շրջանում ուկրաինական ուժայինների վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերը:

Ուղեւորության բուն նպատակը մամուլի ծառայությունը դեռեւս չի պարզաբանել:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա ապրիլից ուկրաինական զորքերը ուժային գործողություններ են սկսել Դոնբասի աշխարհազորայինների դեմ:

ՄԱԿ-ի վերջին տվյալներով Դոնբասում ռազմական գործողությունների զոհ է դարձել ավելի քան 6,2 հազար մարդ:

Նույն շարքից