Միջազգային 

Մերձավոր Արևելքում աշխարհի 100 երկրից մոտ 25 հազար օտարերկրացի գրոհայիններ են կռվում․ ՄԱԿ

analitik.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում աշխարհի 100 երկրից մոտ 25 հազար օտարերկրացի գրոհայիններ են կռվում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

 

 

«Միայն 2014-ից մինչև 2015-ի մարտ ամիսը օտարերկրացի գրոհայինների քանակը ահաբեկչական կազմակերպությունների շարքերում աճել է 70 տոկոսով,-նշել է Պան Գի Մունը:


 

 

ՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ օտարերկրացի գրոհայինների քվում 15-35 տարեկան պատանիներ և տղամարդիկ են, որոնց «դրդապատճառները ծայրահեղական գաղափարներն են»: Նա նաև նշել է, որ ահաբեկչական կազմակերպություններին են անդամակգրվում նաև երիտասարդ կանայք: «Անհրաժեշտ է հակազդել ծայրահեղականացման գործընթացներին համաշխարհային, տարածաշրջանային և տեղական մակարդակում»,-ասել է Պան Գի Մունը:

 

 

Նույն շարքից