Միջազգային 

Ռուսաստանը հակադարձ պատժամիջոցներ է կիրառել ԵՄ-ի պաշտոնյաների նկատմամբ

 

Ռուսաստանը նոր պատասխան պատժամիջոցներ է սահմանել ԵՄ-ի դեմ՝ ԵՄ-ի 89 քաղաքացիների արգելելով այցելել Ռուսաստան, հաղորդում է vedomosti.ru-ն:

Այսպես կոչված «սև ցուցակը» հրապարակել է ֆիննական հեռուսառադիոհեռարձակող Yle co կորպորացիան՝ վկայակոչելով Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտենի տվյալները:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ուղարկել է ցանկը Եվրամիության երկրների դեսպանատներին անցած հինգշաբթի օրը:

Ցուցակում են հայտնվել նախկին վարչապետեր, արտգործնախարարներ, Եվրախորհրդարանի պատգամավորներ, ինչպես նաև հետախուզության աշխատակիցներ:

Նրանց թվում է եղել Մեծ Բրիտանիայի նախկին փոխվարչապետ Նիկ Կլեգը, Բելգիայի նախկին վարչապետ, Եվրախորհրդարանի պատգամավոր Գայ Վերխոֆստատը, ԵՄ ընդլայնման հարցերով նախկին եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ֆրանսիացի լրագրող Բերնար-Անրի Լևին։

«Սև ցուցակու» են նաև Ֆինլանդիայից Եվրախորհրդարանի անդամ Հեյդի Խաուտալան, Լիտվայի Սեյմի նախկին նախագահ և նախկին եվրապատգամավոր Վիտաուտաս Լանդսբերգիսը, բրիտանական խորհրդարանի նախկին պատգամավոր Մալկոլմ Ռիֆկինդը, Եվրախորհրդարանի նախկին փոխնախագահ Սքոթ Մակմիլանը, ֆրանսիացի ձախ քաղաքական գործիչ Դանիել Կոն-Բենդիտը:

Ռուսաստանի ԱԳՆ-ն դեռ չի հաստատել ԶԼՄ-ներում հրապարակված ցանկի իսկությունը:

Նույն շարքից