Վրաստանի խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Դավիթ Սագանելիձեն լուրջ սխալ է համարում ուկրաինական իշխանությունների կողմից վրաց նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնում նշանակելու որոշումը:
INTERFAX.RU գործակալության փոխանցմամբ` շաբաթ օրը լրագրողներին Սագանելիձեն հայտարարել է, որ ցավակցում է այդ կապակցությամբ նախ իրեն , հետո` հարազատ ուկրաինացի ժողովրդին, հատկապես` Օդեսայի բնակչությանը:
«Սակայն ես չեմ միջամտում նրանց գործերին: Տա աստված, որ Սաակաշվիլին գաղափարապես փոփոխված լինի, և մենք գործ ունենանք ուրիշ մարդու հետ, թեև ես դա անհնար եմ համարում», - հավելել է Դավիթ Սագանելիձեն: